copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:07 05-08-2025

Վերջին 3 ամսում այրվել են Աղավնավանքի վարչական ղեկավարի խոտի դեզը, «ԿԱՄԱԶ»-ը, «ԶԻԼ»-ը, առանձնատունը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 3 ամսում այրվել են Աղավնավանք գյուղի վարչական ղեկավարի խոտի դեզը, «ԿԱՄԱԶԸ», «ԶԻԼԸ», առանձնատունը

Աղավնավանքը Դիլիջան համայնքի փոքր գյուղերից է, բնակեցված է 1990-ական Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով։ Աղավնավանքից լրագրողիս հայտնեցին, որ գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը, որին Սաշ են կոչում, մշտապես խմած է լինում,ընկնում տհաճ իրավիճակների մեջ, օգոստոսի 1-ին Հաղարծին գյուղի մոտ գտնվող «Ուռենի» ռեստորանում նրան ծեծի են ենթարկել։ Աղավնավանքից հայտնեցին, որ վերջին 3 ամսում այրվել է Ալեքսանդր Հարությունյանի խոտի դեզը, նրան պատկանող «ԿԱՄԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Աղավնավանքի հարևան Խաչարձան գյուղում գտնվող Ալեքսանդր Հարությունյանի միահարկ տունը։ Սակայն տան հրդեհը շուտ են նկատել, կանխել են կրակի հետագա տարածումը։ Աղավնավանքից հայտնեցին, որ Ալեքսանդր Հարությունյանին 3 տարի առաջ վարչական ղեկավար է նշանակել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով հովանավորում է նրան։ Զանգահարեցի Ալեքսանդր Հարությունյանին(լուսանկարում), հարցրի կատարված դեպքերի մասին։ Նա ասաց, որ ինքը ֆիզիկական կուլտուրայի բուհ է ավարտել, կարատեի սև գետի ունի,ոգելից խմիչքներ ընդհանրապես չի օգտագործում։ 33-ամյա Ա․ Հարությունյանը ժխտեց, որ «Ուռենի» ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել, ասաց, որ ինքը տարածքից բացակայել է։ Իր խոտի դեզի այրվելու մասին ասաց, որ խոտի 400 հակ է այրվել, հրդեհի պատճառ կարող է լինել, որ ձորում,խոտից ոչ հեռու մնացորդներն այրելու համար կրակ է եղել, կրակն այնտեղից կարող էր անցնել։ Իրեն պատկանող «ԿԱՄԱԶ» և «ԶԻԼ» ավտոմեքենաների այրվելու մեղավոր համարեց ավտոմեքենայի էլեկտրիկին, ասաց,․ որ կարճ միացում է եղել։ Ա․ Հարությունյանը չկարողացավ հայտնել,թե ինչ է եղել Խաչարձանում իր տան հրդեհի պատճառը։ Աղավնավանքի վարչական ղեկավարը հավելեց, որ ինքն անկուսակցական է Տարօրինակ պատմություն է, առանց հիմնավոր պատճառի կատարված, 3 ամսում Աղավնավանքի վարչական ղեկավարի հետ կապված բազում արտակարգ դեպքերն արտառոց են, այդ հրդեհները պատահակա՞ն են, թե՝ միտւմնավո՞ր։ Որ Ալեքսանդր Հարությունյանին վարչական ղեկավար նշանակած, նրա վերադաս, Դիլիջան համայնքի ՔՊ-ական, <<արու>> ղեկավար Դավիթ Սարգսյանը իր պաշտոնին՝ Դիլիջանի համայնքապետի պաշտոնին հարիր չէ, բազում անգամ փաստերով եմ գրել»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից