copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:10 05-08-2025

Գլխավոր դատախազի վարքը ծիծաղ է առաջացրել իրավապահ համակարգում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը ծիծաղ է առաջացրել։ Բանն այն է,որ ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում, մինչդեռ իրավապահները ներքին խոսակցության ժամանակ ասել են, որ գլխավոր դատախազը ամեն ինչ տեսել է իր աչքով, այդ փաստերի էլ ինչերը պետք է ստուգվեն։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցանքի մասին, և Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից պատասխան էինք ստացել: Մասնավորապես, գրության մեջ նշվում էր, որ հուլիսին 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։ Իրավապահների շրջանում այս գրությունը ծիծաղ է առաջացրել․ ի՞նչ ստուգողական գործողություն, երբ ամեն ինչ գլխավոր դատախազի աչքի առաջ է եղել, ու նա էլ կարեւոր վկան է եղել ծեծի։ Ավելին՝ ամեն ինչ ակնհայտ է եղել․ կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հաղորդմանը կից ուղարկել է Դատախազություն։ Ստացվում է՝ Դատախազությունում ուզում են ցույց տալ, թե գործ են անում, մինչդեռ կատարված ակնհայտ հանցանքի վրա աչք են փակում։ Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որն ամբողջ երկրի անունից պատասխանատու էր արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։ Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման գործողություններում»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից