copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 22:26 04-08-2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը՝ չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ:

Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը:

Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի վերջին տուրի խաղում:

Այդ մրցավեճում հայ կիսապաշտպանը նաև գոլ էր խփել, «Կրասնոդարը» հաղթել էր 3-0 հաշվով:
«Կրասնոդարի» պատմության մեջ, բացի Սպերցյանից, ՌՊԼ չորս խաղ անընդմեջ գոլային փոխանցում են կատարել նաև Պավել Մամաևը (2016) և Ժոաոզինյոն (2012/13):

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է