Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:55 04-08-2025

Ադրբեջանը հերթական մեղադրանքն է հնչեցրել Իրանի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Իրանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվություն տրամադրել ձերբակալված և կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության մասին։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի քաղաքացիներին շատ դեպքերում թույլ չեն տալիս հանդիպել և հեռախոսային կապ հաստատել դիվանագետների և ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև դիմումներ ներկայացնել՝ պատժի մնացած մասն Ադրբեջանում կրելու համար»,- նշել են գերատեսչությունում: