copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:30 04-08-2025

Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպում. ինչու են իշխանությունները լռում

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր ստորագրելու իրենց մտադրության մասին, հայտնում է Azernews-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։

Հաղորդագրությունների համաձայն՝ սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ակնկալվող հանդիպումը դիտարկվում է որպես նշանակալի դիվանագիտական քայլ՝ ուղղված երկու երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտության լուծմանը։

Ակնկալվող հայտարարությունը հաջորդում է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին բանակցություններին, որոնք տեղի են ունեցել Աբու Դաբիում, որտեղ, ըստ հաղորդումների, կողմերը առաջընթաց են գրանցել կարգավորման հիմնական պայմանների շուրջ։

Բաքվից և Երևանից առայժմ պաշտոնական հայտարարություններ չեն արվել։ Իրականում խնդիրը սոսկ այն չէ, որ հանդիպման մասին տեղեկությունը բացակայում է պաշտոնական հայկական աղբյուրներում։

Խնդիրը շատ ավելի խորքային է՝ այն վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, արտաքին քաղաքականության թափանցիկությանը և հանրության նկատմամբ իշխանությունների ունեցած պատասխանատվությանը։

Ինչու՞ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու քաղաքագետները խաղաղության գործընթացի նման առանցքային փուլերի մասին տեղեկանան Azernews-ից կամ ամերիկյան աղբյուրներից։

Ինչու՞ են հայկական պետական կառույցները, որոնք մշտապես հղում են անում ժողովրդավարությանը և «թափանցիկությանը», թաքցնում նման տեղեկատվությունը ժողովրդից։

Այս երևույթն արդեն համակարգային բնույթ է կրում՝ սկսած Աբու Դաբիի հուլիսյան հանդիպումից, երբ հայկական կողմը որևէ բովանդակային տեղեկատվություն չհաղորդեց, մինչև այս սպասվող՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը։

Բայց ամենամեծ վտանգն այն է, որ հասարակությունը օտարված է իր պետության ճակատագրական որոշումներից, ուստի առաջանում է լեգիտիմ հարց՝ ո՞ւմ անունից և ի՞նչ իրավունքով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը խոսում։

Երբ Հայաստանի մասին խոսում են ուրիշները, երբ խաղաղության մասին հայտարարում են ամերիկյան պաշտոնյաները, երբ գործընթացի բոլոր դերակատարները բացի Հայաստանից իրենց շահերն ու մոտեցումներն են հնչեցնում, ակամա հարց է ծագում՝ արդյոք Հայաստանն առհասարակ բանակցություններում սուբյե՞կտ է, թե՞ ուղղակի գործոն, որի փոխարեն որոշում են ուրիշները։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից