Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:00 02-08-2025

Նայեք՝ ինչ ա կատարվում լույսերի հետ. Նորագավիթում ՀԷՑ-ի պատճառով կենցաղային տեխնիկան փչանում է

Երևանի մի շարք թաղամասերում երեկոյան ժամերին էլեկտրաէներգիայի լարվածության կտրուկ անկում է արձանագրվում։ Բնակիչները պնդում են, որ լույսերը «ճարակում են», լարումը իջնում է մինչև 160 վոլտ, մինչդեռ նորմալը 220 վոլտն է։ Արդյունքում վնասվում են կենցաղային տեխնիկայի տարբեր տեսակներ, իսկ պատասխանատու մարմինները հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել՝ պատճառաբանելով, թե խնդիրը ոչ թե իրենց, այլ բնակիչների մեղքով է։

Oragir.News-ի հետ զրույցում Նորագավիթի բնակիչը ասաց.

«Այսօր էլի նույն վիճակն է։ Մենք ստուգել ենք՝ լարումը 160 վոլտ է։ Մի քանի անգամ դիմում ենք գրել, մերժել են՝ ասելով, թե մեր պատճառով չի։ Բայց ինչպե՞ս են պարզել, որ իրենց պատճառով չի, եթե ամբողջ տարածքի լույսերին է վերաբերվում հարցը»։

Նրա խոսքով՝ խնդիրը մասշտաբային է և միայն իրենց տունը չի տուժել․ «Հասկանալի չի՝ ոնց կարող է ամբողջ թաղամասում միաժամանակ տեղի ունենալ նույն բանն ու ասել մեր պատճառով չի»։

Ըստ բնակիչների՝ վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ զանգահարել են սպասարկող ընկերությանը, սակայն ոչ մի մասնագետ չի եկել։

«Զանգում ենք, ասում են՝ կհայտնենք, կփոխանցենք, բայց ոչ ոք չի գալիս։ Երեկ առավոտյան եկան, սարքերն ստուգեցին, ամենաուժեղ ֆազի վրա դրեցին, բայց էլի ոչինչ չփոխվեց։ Երեք սարք ունեինք, այրվել են՝ մեկն էլ հազիվ է աշխատում»։

Բնակիչները նաև նշում են, որ որևէ նախազգուշացում կամ տեղեկացում չեն ստացել՝ սպասվող տեխնիկական խափանումների մասին։

«Մենք ապրում ենք սեփական տանը, ոչ բարձրահարկ շենքում։ Խնդիրը միայն մեր տանը չէ՝ ամբողջ փողոցում նույնն է։ Մարդիկ արդեն վախենում են սարք միացնել, որ չվնասվեն։ Բայց ո՞նց կարելի է այս պայմաններում ապրել»։

Նրանց խոսքով՝ նախկինում մինչ ՀԷՑ-ի պետականացումը, նման դեպքեր չեն նկատել, իսկ այս անգամ լարման անկումը երկարատև է և կրկնվող՝ օրեցօր խորացող հետևանքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին