Ներքին 3 տարի առաջ - 17:54 24-10-2022

Բանակի արտաքին տեսքը նայեք՝ ով ինչ ուզում, հագնում է, գեներալը առանց գլխարկ է կանգնում վարչապետի կողքին․ Սեյրան Օհանյան

Բանակը այսօր հնարավոր է արագորեն վերականգնել, ես ղեկավարել եմ այս բանակը գիտեմ՝ ինչ է նշանակում կարգապահություն։ Այս մասին «Հայաստան» խմբակցության անդամների՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանն ասել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մի հատ տեսեք բանակի արտաքին տեսքը, ով ինչ ուզում, հագնում է, նախարարը մի բան է հագնում, տեղակալը մի ուրիշ բան, տարբեր միջոցառումների ժամանակ ԳՇ պետը գլխարկով է, մյուս ծառայության պետը առանց գլխարկ, վարչապետի մոտ գեներալներ են կանգնում առանց գլխարկի։

Ոստիկանության փոխնախարարը ձեռքերը գրպանում, առանց գլխարկի ֆռֆռում է, ասում եմ՝ պարոն գնդապետ ինչու չեք հանգնում գլխարկը, ասում է նախարարը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պատկերացրեք՝ ես բանակում գեներալներին թույլ չտայի գլխարկ հագնել, բայց զինվորներին պարտադրեի։ Եթե վարչապետը հասկանար, կթեքվեր ու կասեր՝ պարո՛ն գեներալ, ռադդ քաշիր կամ գնա գլխարկդ հագի ու պետության արժանապատությունը մի ոտնահարի»,- ասաց Օհանյանը։

Նա հավատացրեց, որ պատերազմի ժամանակ բանակը ի վիճակի է եղել պայքարելու։

«Չեն կարողացել կազմակերպել, ես տեղում տեսել եմ, 280 կմ-ում՝ ինչ եղել է, 25 կմ-ում է եղել , մնացած բոլորը պահել են իրենց դիրքերը։ Հիմա Քելբաջարի, Մարտակերտի կամ Ասկերանի հրամանատարները մեղավոր չեն, որ Հադրութում նահանջել են, բայց Հադրությում էլ մեղավոր չեն, որովհետև հակառակորդը իր հիմնական ուժերը կենտրոնացրել էր այդտեղ։

Մեղավոր է ոչ թե առաջին գծի հրամանատարը, այլ նա, ով թիկունից պետք է նայի՝ «մեշոկը» որտեղ է պատռված, տանի այդ տեղը փակի, իսկ դա պետք է անի պետության ղեկավարությունը։ Կոչեր էին հնչում Վազգեն Սարգսյանի օրինակով, երբ նա կոչ արեց ու մահապարտները համախմբվեցին, դուք ո՞վ եք, դուք Վազգեն Սարգսյանի ի՞նչը արժեք, որ ձեր կոչով մի հատ էլ համախմբվեն»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից