Խաչատուրյանն ակտիվ կմասնակցի ԱԺ ընտրությունների ընթացքին, ինչով են զբաղված ՔՊ պատգամավորները․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Խաչատուրյանն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կարելի է ասել՝ Խաչատուրյանը անձամբ Փաշինյանից «հրահանգ» է ստացել դուրս գալ «մարդկանց մեջ», ջերմ շփումներ ունենալ, խոստանալ նրանց, որ տարբեր հարցերի արագ լուծում կտրվի, ու դրա մասին զեկուցել Փաշինյանին: Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։ Եվ քանի որ նախագահը այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, նրան «գործուղել են» մարզեր: Իշխանությունները փոխանցում են, որ առաջիկայում նմանատիպ հանդիպումները շարունակվելու են տարբեր մարզերում, ու չի բացառվում՝ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Չնայած նրան, որ խորհրդարանում արձակուրդ է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները մարզային այցերի ակտիվ գործընթացի մեջ են, քանի որ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ նոր վարչության ընտրությունների համար պետք է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային կառույցի ներկայացուցիչներից ձայներ կորզեն: Բացի վարչության ընտրություններից՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, կարելի է ասել, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «ներքին» քարոզարշավով են արդեն զբաղված: Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին