copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:54 01-08-2025

Ի՞նչ կապ ունի գռեհկաոճ Լոպեսը Հայաստանի հետ. ավելի լավ չէր լինի՞ լեգենդար Շերին բերեինք

Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կոսովոն Դուա Լիպային, ով բրիտանական կոսովար ալբանացի է, փառքով պատվով, նախագահի մակարդակով ու երեխաների երգչախմբով ընդունել է /դրել եմ մեկնաբանություններում/, պատվավոր քաղաքացու կոչում ու անձնագիր է տվել, շատ սիրուն կադրեր են։

Կարևորը հենց այն է, որ նրա ծնողները Կոսովոյի ալբանացիներ են, թեև նա Լոնդոնում է ծնվել, ու Կոսովոյում ապրել է միայն մի քանի տարի՝ դպրոցական տարիքում, որից հետո դեռահաս տարիքում վերադարձել է Լոնդոն։ Նույնը մի քանի տարի առաջ արեցին Ռիտա Օրայի հետ, ով նույնպես անգլիական քաղաքացիությամբ կոսովար ալբանացի է։

Իսկ մենք Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու միջոցով ինչ ենք ուզում ապացուցել։ Ի՞նչ կապ ունի նա Հայաստանի ու հայերի հետ։ Ի՞նչ կա հպարտանալու, որ նա վեց միլիոն դոլարի դիմաց համաձայնվել է Հայաստանում համերգ տալ իր պոպուլյարության շեշտակի անկման ժամանակաշրջանում։

Ավելի լավ չէր լինի՞, որ քանի Շերը, լեգենդար ու իրապես տաղանդավոր երգչուհին ողջ է, նրան բերեինք Հայաստան, ընդգծեինք, որ նա կիսով չափ հայ է, իրական անունը Շերլին Սարգսյան է, սիմվոլիկ պատվավոր քաղաքացու կոչում տայինք, համերգ կազմակերպեինք, մանավանդ որ արդեն 79 տարեկան է ու հետո կարող է ուշ լինի։

Բայց չէ, մենք գեղցի չտես ռաբիզ ենք, պիտի գռեհկաոճ Ջենիֆերին հրավիրենք, ով վաղուց իր վեր այնքան էլ պոպուլյար չի իր անհատականությամբ ու կերպարով, և ում վրա լավագույն դեպքում ծիծաղում են իր տարիքին անհամապատասխան ճչան ու անճաշակ հագուկապի ու շարժուձևի համար։

Այդպես էլ ճիշտ PR ու nation-branding չսովորեցինք»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից