Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 01-08-2025

Ո՛չ Գևորգ Պապոյանի, ո՛չ էլ Փաշինյանի անունները չեմ ուզում լսել. հարցում` տնտեսական աճի մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ գրելով. «Մինչ ֆեյսբուքյան «ստատուսչիները» ինչ-որ մտացածին, հնարած տնտեսական անկումների մասին տեքստեր են մոգոնում, պարզապես հիշեցնեմ, որ 2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով և արձանագրվել է ռեկորդային քանակով աշխատատեղեր (796,5 հազար) ու աշխատավարձեր։ Սա նշանակում է, որ տնտեսական աճը հասնում է մարդկանց մեծամասնությանը և վերաբերում է միլիոնավոր մարդկանց, ոչ թե մի քանի ընտանիքների, ինչպես եղել է երկար ժամանակ»։

Նախարարը նաև արձագանքել է տնտեսական վերլուծություններին, նշելով. «Արտահանման կրճատում, ըստ էության, չունենք, քանի որ վերացել է Հայաստանի տարածքով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան, ինչը Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին տալիս էր զրոյին ձգտող օգուտ։ Պա՞րզ է, հասկացա՞ք՝ «ծակ պրոֆեսորներ»»։

Oragir.News-ը փողոցային հարցում է իրականացրել՝ պարզելու՝ արդյոք քաղաքացիները կիսո՞ւմ են նախարարի պնդումները։

Հարցվածների զգալի մասը դժգոհ էին տնտեսության վիճակից։ Նրանց խոսքով՝ իրականությունն այլ է, քան ներկայացվում է պաշտոնական մակարդակով։

«Ի՞նչ տնտեսական աճի մասին են խոսում, երբ երկիրը ծանր վիճակում է։ Գործարաններ չկան, աշխատատեղերը միայն թղթին են մնացել»,- նշեց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի