Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:57 01-02-2024

ՔՊ-ականներն այդքան ազնիվ չեն. հարցում՝ Գևորգ Պապոյանի՝ նվեր կոնյակը վերադարձնելու մասին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, չնայած այն բանին, որ օրինակ՝ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ էկոնիմիկայի փոխնախարարը և նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու կասկածանքով։

Չնայած այս ամենին, օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը վերադարձրել է 20 հազար դրամ արժողությամբ կոնյակը, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նա իրավունք չունի նման արժողությամբ նվեր ընդունել։

Oragir.News-ը շրջեց փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ Գևորգ Պապոյանը վերադարձրել է 20 հազար դրամանոց նվեր կոնյակը, արդյո՞ք այդքան ազնիվ են ՔՊ-ականները։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ ՔՊ-ականներն այդքան ազնիվ չեն։

Մի տղամարդ մեր հարցին ի պատասխան ասաց, որ անձամբ է ճանաչում պատգամավոր Գևորգ Պապոյանին, և վստահեցրեց, որ վերջինս շատ ազնիվ մարդ է։

Անոցորդներից մեկն էլ այսպես պատասխանեց.

«Գևորգ Պապոյանն ինչո՞ւ է վերադարձրել կոնյակը, չէ՞ր կարում խմեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից