copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:34 01-08-2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները քաղավիացիայի ոլորտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։

Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված