copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 09:52 01-08-2025

Վարչապետը գործում է որպես փաստացի միապետ՝ քողարկված ժողովրդավարական համակարգի պատրանքով

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Իշխանափոխության «ինչու»-ների շարքը ծայրահեղ ընդարձակ է՝ սկսած Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք, դրսում կամակատարի գլխիկոր դերակատարումից մինչև ներսում՝ իշխանության բացահայտ և փաստացի ուզուրպացում։

Այս իրավիճակում, յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը ձգտում է դառնալ իշխանափոխության շարժման մասնակիցը կամ առաջնորդը, պարտավոր է թափանցիկ, անկեղծ և պատասխանատու ձևով գնահատել առկա իշխանական համակարգը՝ բացահայտելով դրա ձախողումները և ներկայացնելով իր պատկերացումները ապագա վերակառուցման վերաբերյալ։

Հայաստանում իբրև թե գործում է խորհրդարանական համակարգ, սակայն իրականությունն առնվազն աղերս չունի սահմանադրական իդեալների հետ։ Մենք ականատես ենք պետական ինստիտուտների բովանդակային փլուզման, երբ իշխանությունը կենտրոնացել է մեկ կետում՝ վերածվելով բացարձակ իշխանության մոդելի։ Այդ կետը վարչապետի պաշտոնն է, որը վաղուց այլևս չի ընկալվում որպես ծառայողական պատասխանատվություն, այլ վեր է ածվել վերին կամքի բացահայտ սանձարձակության։

Այս պայմաններում վարչապետը, զուրկ լինելով հակակշիռներից ու վերահսկողության մեխանիզմներից, գործում է որպես փաստացի միապետ՝ քողարկված ժողովրդավարական համակարգի պատրանքով։ Դա այլևս լոկ քաղաքական խնդիր չէ։ Դա պետականության ինստիտուցիոնալ քայքայման խորքային և վտանգավոր գործընթաց է, որի խորապատկերում ակնհայտ է մեր ապագայի վերահսկելիության կորստի սպառնալիքը։

Երբ մեկ մարդ միանձնյա ձևավորում է քաղաքական օրակարգը, ուղղորդում է դատական համակարգի տրամաբանությունը և օրենսդիր իշխանությունը վեր է ածում կուսակցական ենթակայության անմռունչ գործիքի՝ հանրապետական համակարգը դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում առաջանում է վակուումային բռնիշխանություն, որը սնվում է կամայականությամբ և սնուցվում ճգնաժամով։

Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի։ Իսկ վարչակարգը, անգամ եթե ժամանակավորապես հենվում է քվեարկությամբ ձևավորված վստահության վրա, դառնում է անկանխատեսելի և կործանարար՝ հատկապես ճգնաժամային հանգրվաններում։

Այս ամենը կանխելու միայն մեկ ճանապարհ կա՝ ինստիտուցիոնալ վերափոխում, սահմանադրական վերանայում և իշխանության ճյուղերի միջև իրական հավասարակշռության սահմանում։

Սա պետք է դառնա առաջիկա քաղաքական օրակարգի առանցքը։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլևս իշխանության ձևի շուրջ բանավեճ չէ։ Դա արդեն պետականության էության շուրջ պայքար է»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան