copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:30 31-07-2025

Սա հայ ժողովրդի արժեզրկման քարոզ է. հոգեբանը` Փաշինյանի բանակից խուսափելու հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «մարդիկ չեն սիրում Հայաստան պետությունը», և բանակից փախուստի ցուցանիշները բարձր են, հանրային լայն արձագանք է ստացել։ Թեմայի շուրջ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց հոգեբան, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Կարինե Նալչաջյանից։

Նալչաջյանի համոզմամբ՝ նման վիճակագրական ներկայացումը (13 500 հետախուզվող, որոնցից 12 500-ը՝ բանակից խուսափած) ունի քաղաքական նպատակ և ուղղված է հայ հանրության արժեզրկմանը։ Նրա կարծիքով՝ իրականում շատ երիտասարդներ բանակից չեն փախչում, այլ ձևավորված է անպաշտպանության մթնոլորտ, որն առաջացնում է վախ՝ ինչպես ընտանիքների, այնպես էլ զինվորների մոտ։

«Երբ բանակը պաշտպանված էր, դիրքերն ամուր էին, խրամատները հագեցած՝ ծնողն իր երեխային ուղարկում էր ծառայության՝ վստահ լինելով, որ նա անվտանգության մեջ է։ Հիմա դիրքերը հանձնել են թշնամուն, իսկ այս պայմաններում մարդն իրեն չի կարող պաշտպանված զգալ»,- ասաց Նալչաջյանը։

Նա ընդգծեց, որ նախքան վերջին տարիների իրադարձությունները՝ Հայաստանի բանակը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակներից մեկը, իսկ զինվորի կերպարը՝ հարգված ու պետականորեն գնահատված։

«Մինչև այս քաղաքական փոփոխությունները՝ բանակում մահացության, անգամ ինքնասպանության դեպքերը քիչ էին, համեմատած Երևանի մի թաղամասի հետ։ Բայց քանի որ բանակը նվաստացվում է, զինվորի կերպարը արժեզրկվում է՝ մարդկանց մոտ առաջանում է վախ և անվստահություն պետության հանդեպ»։

Նալչաջյանն արձանագրում է, որ պետական ռեսուրսները, ըստ երևույթին, ուղղվում են ոչ թե բանակի ամրապնդման, այլ ոստիկանության համակարգի հզորացման վրա։

«Զինվորականներին քիչ են վճարում, պայմանները վատթարանում են, իսկ այդ ամենը դիտարկվում է որպես բանակը դիտմամբ թուլացնելու քաղաքականություն։ Սա էլ իր հերթին բերում է բացասական տրամադրությունների։ Եվ երբ նույն իշխանության ներկայացուցիչը՝ վարչապետի կինը կամ ինքը, խոսում են փախուստի բարձր ցուցանիշից, դա կեղծ տեղեկատվություն է, որի նպատակը հայ ժողովրդի ինքնագնահատականի, ազգային հպարտության կոտրումն է»,- ասաց հոգեբանը։

Նա հավելեց, որ հայ մարտիկի կերպարը պատմականորեն եղել է ամենամարտունակներից, և այսօր անգամ, հակառակ պայմաններին, հայ զինվորը շարունակում է արժանապատվորեն ծառայել։

«Մեր մարտիկները՝ նույնիսկ այս պայմաններում, պատրաստ են պաշտպանել հայրենիքը։ Այս ամենը սև քարոզչություն է՝ հայ մարդուն զոհի դերում պահելու և նրա ինքնությունը կոտրելու համար»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել