Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:13 31-07-2025

Վեհափառը նոր նշանակումներ է կատարել

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։

Ամենից շատ դիտված