Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:35 30-07-2025

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից:

«Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ վերանորոգված և վերջերս շահագործման հանձնված:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու ընթացակարգերը: Պաշտպանը քննարկել է նաև ոչ հոժարակամ բուժման, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման (հարկադիր բուժման) ընթացակարգերին առնչվող գործնական խնդիրները:

Պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ պետության գործադրած ջանքերը և շարունակական հանձնառությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակի հետ կապված խնդիրների մի մասը դեռ պահպանվում է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ ունեն հիմնանորոգման և անհրաժեշտ գույքով կահավորման կարիք: Այս համատեքստում Պաշտպանը հատկապես ընդգծում է պետության հանձնառության պահպանման ու շարունակական ջանքերի կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերի հասցեավորումը:

Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել