Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 30-07-2025

Նիկոլ Փաշինյանն իր էրեխեքին չի կարևորում, ուր մնաց՝ բանակը կարևորի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը նախօրեին գրառում էր արել, որում պնդել էր, թե Վարդավառի տոնին Սևան այցելած մարդկանց թիվն այս տարի ավելացել է, շնորհակալություն հայտնելով իրավապահ համակարգին։

Հատկանշական է, որ նմանատիպ գրառում նա կատարել է 2019-ին, որտեղ նշել է կրկնակի մեծ թիվ, քան 2025-ին։ Սակայն այս երկու գրառումների մե մեծ ուշադրության է արժանի մեկ այլ փաստ․ 2025-ին Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը, իսկ 2019-ին Հայոց բանակին։ Հետաքրքիր է, թե ինչ է փոխվել Նիկոլ Փաշինյանի մոտ այս ընթացքում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կարևորո՞ւմ է բանակը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի կարևորում, այլապես այլ վիճակում կլինեինք, որոշներն էլ ասացին, որ բնականաբար կարևորում է։

«Որ կարևորեր էս օրին չէինք հասնի, մեր բանակը էս վիճակում չէր լինի։Ինքն այդքանով կարևորում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարևորում բանակը։ «Եթե կարևորեր, փոփոխություններ կլինեին։ Չեմ տեսնում փոփոխություններ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը կարևորում է ստամոքսը։ «Նիկոլ Փաշինյանը կարևորում ա մենակ իր ստամոքսը, ուրիշ ոչ մի բան, իր էրեխեքին էլ չի կարևորում»,- ասաց նա։ «Չեմ կարծում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել