copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:35 29-07-2025

Թրամփը քիչ հավանական է համարում նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի մասնակցի այս աշնանը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին և կարող է իր փոխարեն հանդիպմանը ուղարկել ԱՄՆ վարչակազմից ինչ-որ մեկի։

«Ոչ, կարծում եմ, հավանաբար, ուրիշ մեկին կուղարկեմ, քանի որ շատ խնդիրներ ունեմ Հարավային Աֆրիկայի հետ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, որը վերջին մի քանի օրերն անցկացրել է Շոտլանդիայում։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք մտադիր է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին։

«Նրանք շատ վատ քաղաքականություն ունեն։ Քաղաքականություն, որի արդյունքում շատ մարդիկ են զոհվում,- պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Հարավային Աֆրիկայի իշխանություններին։- Այնպես որ, կարծում եմ, որ հավանաբար չեմ գնա։ Ես կցանկանայի, բայց չեմ կարծում, որ այդպես կանեմ»։

Ամենից շատ դիտված