Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 12:25 01-11-2025

Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ գրում է «Ազատություն»-ը։

Նա լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե ներկա պայմաններում Ադրբեջանի մասնակցությունն այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի:

Հիքմեթ Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ Երևանն ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ