Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:24 29-07-2025

Հնդիկները ծեծել են իրենց ազգակցին. նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում, դաշտում ընկած. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարատակի պարեկների և Երևանի շտապօգնության և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել օտարերկրացի տղամարդու կյանքը:

Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիակնության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները Քասախ գյուղի տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ ստանում են տեղեկություն, որ գյուղի Չարենցի փողոցում անօգնական քաղաքացի կա:

Պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Վահագն Կարապետյանի հետ մոտենում են նշված հասցե, որտեղ գետնին ընկած հայտնաբերում են վիրավոր տղամարդուն:

Պարեկները, օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն են ցուցաբերում, մինչ այդ էլ զանգահարում են շտապօգնություն ու բավականին օպերատիվ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ գլխի և մարմնի տարբեր մասերում վնասվածքներ ստացած քաղաքացուն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, ապա տեղափոխում «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում պարեկները, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է և այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, Քասախ գյուղի Չարենցի փողոցում գործող քարի արտադրամասի տարածքում ազգությամբ հնդիկ 25-ամյա Մանջոտ Սինգը վիճաբանել է նշված տարածք եկած մեկ այլ ազգությամբ հնդիկի հետ, որ ընթացքում Մ. Սինգը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել այդ տղամարդուն:

Պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ մեկ այլ հնդիկ՝ Լաքվինդեր Սինգը, բռնել է այդ վիրավորի ձեռքերից ու այդ ժամանակ Մ. Սինգը շարունակել է դարձյալ ծեծի ենթարկել նրան:

Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Նաիրիի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մյուս մասնակիցների և վիրավորի ինքնությունը:

Պարեկները վիրավորին հայտնաբերել են Քասախ գյուղում հայտնի Կարմիր դպրոցից դեպի դաշտ տանող ճանապարհին:

Իսկ շտապօգնության բժիշկները հայտնել են, որ եթե ծեծվածը ժամանակին չհայտնաբերվեր ու անհրաժեշտ բուժօգնությունը չստանար, հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չհաջողվեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին