copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:29 29-07-2025

Baykar-ը Հայաստանի հետ սահմանին ԱԹՍ-ների թռիչքների սիմուլյացիա է իրականացրել

Թուրքական «Baykar» ընկերությունն անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերի թռիչքների սիմուլյացիա է իրականացրել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին գրում է «Հետպատերազմ» Տելեգրամ-ալիքը:

«Բայրաքթար» ԱԹՍ արտադրող ընկերությունը սիմուլյացիաներ է իրականացրել Նախիջևանի և Տավուշի ուղղություններով։

«Fligthradar» սերվիսից արված սքրիշոթերից մեկում երևում է, որ անօդաչուի սիմուլյացիան հայտնվում է նախ թուրքական Իզմիրի մերձակայքում, ապա Նախիջևանում, իսկ ավելի ուշ՝ Եվլախի շրջանում:

Երկրորդ սքրինշոթում երևում է ԱԹՍ-ի թռիչքն արդեն Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ Տավուշում։



«Baykar» ընկերության կայքում հաղորդվում է, որ սիմուլյացիաները թույլ են տալիս անօդաչու թռչող սարքերի օպերատորներին փորձարկումներ իրականացնել առանց անվտանգային ռիսկերի: Կա նաև «վտանգավոր սցենարների իրականացման հնարավորություն, որոնք պետք է ստուգվեն թռիչքի ժամանակ»:

Ըստ ամենայնի` իրական պայմաններին առավելագույն մոտ լինելլու համար ԱԹՍ-ների թռիչքները ցուցադրվում են նույնիսկ ռադարների վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ