copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:14 04-02-2022

«Բայրաքթար» արտադրող «Baykar» թուրքական ընկերությունը կգործի նաև Ուկրաինայում

Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նա մասնավորապես ասել է. «Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։

Էրդողանը նաև շեշտել է, որ վերանայել են համատեղ նախագծերը Ղրիմի թաթարների համար։ Ուկրաինայի նախագահն էլ տեղեկացրել է, որ արդեն կնքել են թուրք-ուկրաինական ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ այն համարելով պատմական իրադարձություն։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։

«Մենք քննարկել ենք պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները։ Այսօրվա մեր ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը»։

Նշենք, որ թուրքական «Baykar Makina» ընկերությունն է արտադրում հանրահայտ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել