Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 28-07-2025

Երգի համար ներողություն պետք չէր․ թուրքերեն երգեր էլ են միացնում, ինչի ձայն չեն հանում․ հարցում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Գյումրիի հրապարակում կենտրոնական շատրվանները «պարում են» ռուսական քրեական ենթամշակույթի «Դոլյա վորովսկայա» երգի հնչյուների ներքո։ Համայնքի պաշտոնական էջում տարածված հայտարարության համաձայն` տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

«Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումն ապահովող պատասխանատուի նկատմամբ (համապատասխան բացատրագիր ստանալուց հետո) անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գյումրիի հրապարակում «Դոլյա վորովսկայա» երգը միացնելու համար քաղաքապետարանը ներողություն է խնդրել։ Ձեզ համար դա անընդունելի՞ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նման բան չպետք է թույլ տային, որոշներ էլ ասացին, որ ոչ մի խնդիր չկա դրանում։

Անցորդներից մեկն ասաց, որ կարիք չկար երգի համար ներողություն խնդրել։ «Չեմ հասկանում երգի համար ինչի պիտի ներողություն խնդրեին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողովուրդն արդեն 7 տարի է պառակտված է։ «Նայած ով ինչ ուզի, թուրքերեն էլ են միացնում, խի՞ չեն տուգանում, թող անեն։ Ժողովուրդն արդեն 7 տարի պառակտված ա, նենց որ չես կարա մեղադրես կամ չմեղադրես»,- ասաց նա։

«Զարմանալի ա, որ նման ռեպերտուար կա Գյումրիի քաղաքապետարնում, գուցե տեխնիկական խնդիր է եղել։ Ամեն դեպքում ցանկալի և հաճելի չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ