copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 15:50 27-07-2025

Ճապոնացի գիտնականները հեռացրել են Դաունի համախտանիշ առաջացնող քրոմոսոմը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան

Ճապոնացի հետազոտողները գենետիկայի ոլորտում նշանակալի առաջընթաց են արձանագրել՝ կիրառելով CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիան՝ Դաունի համախտանիշի հիմքում ընկած ավելորդ քրոմոսոմը (21-րդ) հեռացնելու համար։

Գեների խմբագրման արդյունքում հնարավոր է եղել վերականգնել բջիջների նորմալ գործունեությունը․ նկատվել է ուղեղային գործառույթի և նյութափոխանակության զգալի բարելավում՝ համադրելի առողջ մարդկանց ֆիզիոլոգիայի հետ։

Այս փուլում փորձերը կատարվել են միայն լաբորատոր միջավայրում, և դեռևս առջևում են նախակլինիկական ու կլինիկական փորձարկումները։ Գիտնականները զգուշացնում են, որ գործընթացը գտնվում է վաղ փուլում, սակայն այն կարող է հիմք դառնալ գենետիկ խանգարումների բուժման նոր եղանակների համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից