Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 21:40 26-07-2025

Վեհարանը միայն Աստված կարող է գրոհել, ուրիշ ոչ ոք. քաղաքացիները՝ Փաշինյանի կոչի մասին

Այսօր Գյումրիում խաչերթ է իրականացվել, որին մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները դատապարտում են Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարանը գրոհելու կոչերը։

«Վեհարանը միայն Աստված կարող է գրոհել, ուրիշ ոչ ոք»,- ասաց մի քաղաքացի։

Շատերն էլ պարզապես չցանկացան խոսել Նիկոլ Փաշինյանի հակակրոնական հայտարարությունից։ Ասում են` եկել ենք ուխտի, մենք մեր հավատը, արժեքը լավ գիտենք։

Մանրամասները` տեսանյութում։