copy image url
Միտք Արտաքին 11 ամիս առաջ - 12:29 25-07-2025

Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ շրջանակում մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Ֆրանսիան իր այդ տրամադրվածության ու հակվածության մասին հայտարարել է իհարկե ավելի վաղ: Բայց, այս պարագայում փաստորեն գործ ունենք ավելի պատասխանատու, կամ ավելի շուտ՝ պարտավորեցնող հայտարարության հետ:

Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ չի ողջունում այդ «անխոհեմ» որոշումը:

Եթե Մակրոնը սեպտեմբերին չճանաչի Պաղեստին պետությունը, ապա ըստ էության կստացվի, որ նրան դա դե ֆակտո արգելել է անել Թրամպը:

Մյուս կողմից սակայն, Մակրոնի հայտարարությունների լրջմտությունը միջազգային ասպարեզում կասկածի տակ է վաղուց:

Ավելին, հարց է առաջանում, թե ինչո՞ւ օրինակ Փարիզը չի ճանաչում Պաղեստինը հիմա, այլ անոնսավորում է, որ կանի դա մոտ երկու ամիս անց:

Արդյո՞ք դա նշանակում է, որ անոնսավորելով սեպտեմբերին ճանաչման մտադրություն, Ֆրանսիայի նախագահը պարզապես հայտարարում է այդ մտադրության «աճուրդ», այն առավել բարձր գնով «վաճառելու» պատրաստակամությամբ:

Սա իհարկե դիտարկում է, ոչ պնդում: Տեսնենք, թե արդյո՞ք Փարիզը կճանաչի Պաղեստինը, ինչպես անոնսավորել է Մակրոնը: Եթե այո, ապա դա կլինի իհարկե վերջին տարիներին Ֆրանսիայի կայացրած թերևս բացառիկ լուրջ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը: Եթե ոչ, ապա հերթական անգամ ի ցույց կդնի աշխարհաքաղաքական ակումբում Ֆրանսիայի կամ առնվազն «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը։

Ֆրանսիայի համար հարցն իհարկե ակտուալ է դարձել մերձավորարեւելյան տրանսֆորմացիաների համատեքստում: Փարիզը փնտրում է Մերձավոր Արեւելքի վերափոխման գործընթացում էական կշիռ ու դեր ունենալու հնարավորություններ եւ Պաղեստինի ճանաչման հարցը անշուշտ դիտարկվում է այդ համատեքստում:

Մյուս կողմից սակայն, հենց նույն համատեքստում էլ այդ գաղափարը կարոող է հանվել «վաճառքի» կամ «փոխանակման»»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ