copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:50 25-07-2025

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Սևանի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Եռօրյա փառատոնը հյուրընկալել է հեղինակային երգի սիրահարների աշխարհի տարբեր ծայրերից։

Երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով երաժշտությունը միասնականության և խաղաղության ներուժ ունի․ «Սա շատ կարևոր արվեստի ճյուղ է՝ հեղինակային երգը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գալիս են տարբեր երկրներից մարդիկ, և երգը բոլորին միացնում է: Մոռանում ենք մի պահ և պատերազմներ և այլն, և այլն: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմաստուն Ֆասթ Բանկին, որ գիտի թե ում է հովանավորում և ում չպետք է հովանավորի: Մենք շոյված ենք դրանից: Ֆասթ Բանկը միշտ մեր մեջքին կանգնած է այս առումով»:

Հիշեցնենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն իրականացվում է մի քանի փուլով՝ ընդգրկելով և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակ-կատարողների։ Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ասել է․ «Ամեն տարի աշխատանքներն են շատանում, և իհարկե, այցելուներն այս փառատոնի կրկին և նորից պիտի ասեմ, որ տարեցտարի ոչ միայն տասնյակներով, այլև հարյուրներով ավելանում են»:

Հավելենք նաև, որ եզրափակիչ փուլ անցած 13 սկսնակ հեղինակ-կատարողներ հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ բեմահարթակում և ներկայացնել իրենց ստեղծագործությունները։ Երեք օրերի ընթացքում իրականացվել են նաև վոկալի և կիթառի վարպետաց դասեր։

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում և հնարավորություն ընձեռել երիտասարդներին կայանալ մասնագիտական հարթակում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան