copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:08 24-07-2025

Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են խիստ հաշվեհարդարի․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է

««Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են հետապնդումների և խիստ հաշվեհարդարի իրենց աշխատանքի համար, ներառյալ՝ կամայական ձերբակալություններ, կեղծ մեղադրանքներ, անարդար դատավարություններ և երկարատև ազատազրկում՝ ծանր կալանքի պայմաններում։ Նրանք հաճախ հայտնվում են մարդու իրավունքների և խոսքի ազատության պայքարի առաջնագծում՝ ենթարկվելով հսկայական անձնական և մասնագիտական ռիսկերի։

Ազատ մամուլի և այլախոհության դեմ կառավարության ճնշումները հատկապես ուժեղացան այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում էր ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը 2024 թվականի նոյեմբերին։ Իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ միջազգային ուշադրությունը կենտրոնանա Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի վրա կամ որ երկրի իմիջը վնաս կրի՝ շրջակա միջավայրի չարաշահումների, կոռուպցիայի կամ այլ պետական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։

Այս պատճառով կառավարությունը թիրախավորեց բոլորին, ովքեր փորձեցին քննադատել իր գործողությունները։ COP29-ից հետո ճնշումները միայն սրվեցին։ Իշխանությունները հատկապես թիրախավորել են անկախ լրատվամիջոցների լրագրողներին, ինչպիսիք են Abzas Media-ն, Meydan TV-ն, Toplum TV-ն, Kanal 13-ը և Kanal 11-ը, որոնցից շատերը լուսաբանել են իշխանության չարաշահումների, կոռուպցիայի, բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները։

Այսօր՝ COP29-ից անցել է դեռ մեկ տարուց էլ քիչ ժամանակ, իսկ երկրում այլևս չեն մնացել անկախ ազգային լրատվամիջոցներ։ Ադրբեջանում այժմ կա քաղաքական դրդապատճառներով մեղադրվող և բանտարկված լրագրողների ամենաբարձր թիվը այն ժամանակից ի վեր, ինչ երկիրը 2001 թվականին միացել է Եվրոպայի խորհրդին»,-այս մասին գրում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ երկու օր առաջ՝ հուլիսի 22-ին հրապարակված իր զեկույցում։

Իմ կողմից հավելեմ, որ հենց հուլիսի 22-ին Ադրբեջանում նշում էին «Ադրբեջանի ազգային մամուլի 150-ամյակը», դեռ մի բան էլ հոբելյանական մեդալ են սահմանել»։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը