copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:12 23-07-2025

Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել. փաստաբանը՝ Անահիտ Ավանեսյանին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու հայտարարությանը։

«Ողջունում եմ:

Գործընթացի առնչությամբ 4 խորհուրդ եմ ուզում տալ

1․ Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:

2․ Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն /3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ/:

3․ Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:

4․ Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի օգտվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:

Առողջապահություն տապալել ասեցի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթը առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն»,– գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին