copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:38 22-07-2025

Ժաննա Անդրեասյանը Հունաստանում քննարկել է կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի երկարամյա ներդրումները մշակութային և կրթական նախագծերում՝ նշելով, որ հայաստանյան կողմը պատրաստ է ուսումնասիրելու փոխգործակցության տարբերակները, որոնք կարող են նպաստել ոլորտային զարգացումներին։

Ստավրոս Նիարխոս հիմնադրամը (Stavros Niarchos Foundation, SNF) հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է աշխարհի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամն աջակցում է ավելի քան 130 երկրում իրականացվող կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության և առողջապահության ոլորտների նախագծերի՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:

Այցի շրջանակում նախարարին է ներկայացվել նաև Ստավրոս Նիարխոս հիմնադրամի Մշակույթի կենտրոնի (SNFCC-Stavros Niarchos Foundation Cultural Center) գործունեությունը: Կենտրոնի տարածքում տեղակայված են Հունաստանի ազգային գրադարանը և ազգային օպերան, ինչպես նաև հարակից մեծ այգին, թեմատիկ պարտեզները և ճեմուղիները, բացօթյա բեմերը, ցուցասրահները, սրճարանները և հանրային բաց տարածքները:

Դիմիտրիս Պրոտոպսալտուն ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և հնարավորությունները՝ ընդգծելով հայկական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ