copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:15 22-07-2025

Հասարակությունը բոյկոտում և մերժում է հայտարարագրման պարտադիր համակարգը. Նաիրի Սարգսյան

ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին։ Սա հստակ ազդակ է, որ հասարակությունը բոյկոտում և մերժում է հայտարարագրման պարտադիր համակարգը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մոտ 780,000 մարդ հրաժարվում է մասնակցել այս գործընթացին, որն ավելի շատ հիշեցնում է հարկային ճնշման և վերահսկողության համակարգ, քան թափանցիկության մեխանիզմ։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը լիակատար աջակցություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս հարցում բախվում են
սպառնալիքների,
հարկադրանքի,
աշխատանքից ազատման վտանգի։

Մենք շարունակում ենք «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավը և պատրաստ ենք օգնել մեր հայրենակիցներին՝ ինչպես դատական ատյաններում, այնպես էլ այլ իրավական հարթակներում։
Մի վախեցեք, մի հանձնվեք, մի լռեք։ Միասնական պայքարով կհասնենք այս անհիմն ու վտանգավոր օրենքի չեղարկմանը։

Անվճար խորհրդատվության համար զանգահարեք՝
Երևան և համապետական
011 65 96 96
043 09 00 07
043 00 30 60
098 11 83 21
Գյումրի
098 08 85 58»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա