Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 22-07-2025

Նիկոլի բերած ապագան կործանված ա ու վերջ. հարցում՝ Ալավերդիում

Օրեր առաջ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսն այսօր իրագործվում է։

««Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է», այսինքն՝ ապագան արդեն մուտք է գործել մեր իրականություն: Իհարկե՛, այսօրվա մեջ ապագան կատարում է իր առաջին քայլերը, բայց ակնհայտ է, որ այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ, և ապագան մեր իրականության մեջ այլևս ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվելու է այսօրվանից: Վերջին 7 տարիներին հենց այս հայեցակարգային և ընկալման փոփոխությունն է տեղի ունեցել Հայաստանում, և սա դարակազմիկ փոփոխություն է»,- նշեց նա:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ապագան եկել է։ Դուք Հայաստանի համար նմա՞ն ապագա էիք ուզում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Չէ, այսպիսի ապագա չէի ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ լավ ապագայի հույս է տեսնում։ «Բա նախկինների ժամանակ լա՞վ էր»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին