copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:16 21-07-2025

Ընդդիմությունը երբեք չի միավորվելու․ երեք պատճառ կա․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդդիմությունը չի միավորվելու երբեք։ Հանեք միավորման մասին այդ միամիտ մտքերը ձեր գլուխներից։

Ընդդիմությունը չի միավորվելու 3 պատճառով.

1. Ընդդիմադիր կուսակցություններից ամեն մեկն ունի իր ամբիցիաները և հոգեբանորեն պատրաստ չէ զոհել իր ԵՍ-ը հանուն ՄԵՆՔ-ի։ Նույնիսկ ամենափոքր՝ 5 հոգանոց կուսակցությունը վստահ է, որ հենց ինքն է միակ կարող ուժը իշխանություն լինելու, հետևաբար եթե միավորվել, ապա միայն իր շուրջը և իր օրակարգով։
2. Ընդդիմադիր կուսակցությունների մեծագույն մասը չունի օրակարգ և ծրագիր՝ հայտարարելով, թե կգանք իշխանության, մի բան կանենք։ Եթե չկա ծրագիր և օրակարգ, չի կարող լինել նաև միավորում։
3. Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը ստեղծվել է արտաքին որևէ երկրի շահերի սպասարկման համար, նույնկերպ, ինչպես Նիկոլի ՔՊ-ն։ Հետևաբար, բացառվում է, որ միավորվեն, ասենք, ԱՄՆ -ի և ՌԴ-ի շահերը սպասարկող կուսակցությունները, առավել ևս, արտաքին շահերը սպասարկողները միավորվեն ազգային ուժերի հետ։ Հնարավոր բան չէ։

ՀԱՐՑ. Բա ի՞նչ է լինելու։

Լինելու է այն, ծրագիր և օրակարգ ունեցող 2-3 ազգային ուժերը ավելի ակտիվ կաշխատեն և հանրային ամբողջ վստահությունը իրենց շուրջը կհամախմբեն՝ ԱԺ -ում միավորվելով ու կոալիցիոն կառավարություն կազմելով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը