copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 12:36 21-07-2026

Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ-ի և Կանադայի միջև տնտեսական հարաբերությունները կտրուկ վատթարացել են. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կանադական ապրանքների լայն շրջանակի վրա 50% մաքսատուրք սահմանելու որոշման մասին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սպիտակ տան այս ագրեսիվ տնտեսական քայլը նպատակ ունի պաշտպանել ամերիկյան բիզնեսի շահերը, սակայն այն սպառնում է լուրջ հարված հասցնել երկու դաշնակից երկրների միջև առևտրաշրջանառությանը։

Նոր սահմանված բարձր մաքսատուրքերը, որոնք պաշտոնապես ուժի մեջ են մտնելու օգոստոսի 19-ին, վերաբերում են ապրանքների բավականին լայն ցանկի՝ սկսած առօրյա սպառման ապրանքներից, ինչպիսիք են կանադական գինին և հոկեյի մահակները, մինչև խոշոր արդյունաբերական հումքային ապրանքներ, ինչպիսին է ցեմենտը։

Ամենից շատ դիտված