Ուղիղ եթեր
Տեսանյութ Արտաքին 10 ամիս առաջ - 23:00 20-07-2025

Միքայել Թարիվերդիևը մկրտված է հայկական եկեղեցում, թաղված է հայկական գերեզմանատանը․ Վերա Թարիվերդիևա

Ազգությամբ հայ նշանավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան, Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Թբիլիսիի և Հայաստանի մշակույթների մասին՝ խոստովանելով իր մեծ սերը, ասելով, որ երկուսն էլ հոգեհարազատ են իրեն։

«Ես մշտապես կապ եմ պահպանում Հայաստանի հետ, հաճախակի այցելում եմ, և հույս ունեմ, որ հաջորդ տարի Երևանում ևս համերգներով հանդես կգանք»,- նշում է հայտնի կոմպոզիտորի կինը։

Նա հիշեցրել է, որ Միքայել Թարիվերդիևը մկրտված է հայկական եկեղեցում, թաղված է հայկական գերեզմանատանը։

Մանրամասները՝ տեսանյութում։