copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:23 20-07-2025

Որոշված է Էջմիածնի վրա գրոհելու օրը․ Հրապարակ

Վերջին օրերին նույնպես Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վերջին գրառման մեջ նշել էր` «պատրաստվեք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:

«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ և իր համակիրներին, ՔՊ- ական շարքերին պատրաստվում է հավաքել Էջմիածնում՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Վեհարան։

Ըստ աղբյուրների, այդ օրը հատուկ է ընտրվել, քանի որ վարչապետը հնգօրյա արձակուրդում է գտնվում` հուլիսի 18-ից մինչև 23-ը։

Սա մանիպուլյատիվ քայլ է՝ փորձում է ցույց տալ, թե ինքը հանդես է գալիս ոչ թե որպես պետական գործիչ, վարչապետ, այլ որպես հավատացյալ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյան, ով մտահոգված է կաթողիկոսի կուսակրոնության հարցերով։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության, Եկեղեցու դեմ նախաձեռնվող այս քայլերը ծրագրվում են հենց վարչապետի աշխատակազմում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։