copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:25 20-07-2025

Դժվար է հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները կամ օսմանները, այլ մեր ազգակիցները

«Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականացնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։

Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։

Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։ Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։
Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհրդի անդամ Հայկ Իգնատյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ