Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 13:55 20-07-2025

Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. Tasnim

Իրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է:

Այս մասին հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

«Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների անցկացման վերաբերյալ համաձայնություն կա, սակայն դրանց անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված