copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:29 20-07-2025

Մոսկվայում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում և Երևան եկողները։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքն է։ Դեպի Երևան չվերթի սպասող քաղաքացիները վրդովված են ժամեր տևող ուշացումից, ջրի և սննդի պակասից:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից էլ տեղեկանում ենք, որ Մոսկվայից, Միներալնիե Վոդից եկող և Մոսկվա, Միներալնիե Վոդի թռչող թռիչքները ևս ուշացում են տվել։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ 134 չվերթ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ 78-ը՝ «Շերեմետևոյից», 45-ը՝ «Վնուկովոյից», 8-ը՝ «Դոմոդեդովոյից» և 3-ը՝ «Ժուկովսկուց»: Օդանավակայաններն ու ավիաընկերությունները այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով: