Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:34 18-07-2025

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է.

«Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է:

Եվ բնավ կապ չունի՝ այդ անձը ՔՊ-ակա՞ն է, թե՞ ոչ:

Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու:

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան