copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 18-07-2025

Ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին. խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։

«Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ

Օրական խմեք 1,5-2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:
Խուսափեք արևից 11:00-17:00-ը ընկած ժամանակահատվածում:
Կրեք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:
Օրվա ընթացքում 1-2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:
Ձեր բժշկի հետ քննարկեք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:
Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմեք բժշկի:

Եթե ունեք շաքարային դիաբետ
Վերահսկեք գլյուկոզի մակարդակը:
Ինսուլինն ու գլյուկոմետրը պահեք համապատասխան պայմաններում:
Տապին սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը:
Վատ ինքնազգացողության դեպքում չափեք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմեք բժշկին:

Ընդհանուր խորհուրդներ
Օգտագործեք օդորակիչ կամ օդափոխիչ:
Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:
Սահմանափակեք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:
Խմեք բավարար ջուր, խուսափեք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:
Պլանավորեք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը