copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:48 17-07-2025

Տխուր է տեսնել, թե կերակրատաշտի շուրջ հավաքվածների այս բազմությունն ինչպես է վիրավորում կաթողիկոսին ու հոգևորականներին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քանի որ այս իշխանության ներկայացուցիչներից շատերին մոտիկից եմ ճանաչում` մի մասը «Հրապարակում» են աշխատել տարբեր շրջաններում, մի մասին իմ տանը հյուրընկալել եմ, մի մասն անգամ ապրել են որոշ ժամանակ, բոլորը` մեծ խմբով ներկա են եղել «Հրապարակի» 5-ամյակի ու 10-ամյակի միջոցառումներին, եւ ամենակարեւորը` նրանց ծնողների տարիքին եմ, ուրեմն կարող եմ ինձ թույլ տալ եւ իմ հիասթափությունն ու զայրույթը հայտնել:

Նաեւ ափսոսանքս, որ իրենցից ոմանք բոլոր շանսերն ունեին նորմալ մարդ մնալու, բայց 6-7 տարում այնքան փչացան, որ, ըստ էության, զրկվեցին Մարդ կոչվելու իրավունքից: Որովհետեւ չի կարող երիտասարդ տղան կամ աղջիկը մարդ կոչվել, եթե տարրական հարգանք չունի իրենից տարիքով մեծի, իրենից ավելի կրթվածի ու գրագետի, կենսագրություն ու վաստակ ունեցող մարդու, արժեքների նկատմամբ:

Ուղղակի նողկալի է լսել, թե ինչպես են իրենց «վոժդի» օրինակին փորձում հետեւել այս տղեկներն ու աղջնակները` ինքնահաստատվելով իրենց ծնողների տարիքի մարդկանց` ընդդիմադիր գործիչների, լրագրողների, հանրային անձանց վրա: Տխուր է տեսնել, թե կերակրատաշտի շուրջ հավաքվածների այս բազմությունն ինչպես է ծաղրում այլ կուսակցություններին ու կոչ անում փակել դրանք: Ինչպես են տգետի ու փողոցայինի համառությամբ վիրավորում կաթողիկոսին, հոգեւորականներին, նախկին նախագահներին:

Մեկն իր քավորին է ուրացել, մյուսն` իրեն քաղաքականություն բերած անձին, երրորդն` իր ուսուցչին, չորրորդը` իր մտերիմ ընկերոջը, հինգերորդն` իր ընտանիքը...հանուն շահի, պաշտոնի, փողի, մանդատի, վայելքների...

Իրենց կուռքն ու ուսուցիչը հիմա մի մարդ է, ով տնօրինում է նրանց ճակատագրերը եւ խրախուսում է ահա այսպիսի լեքսիկոն.

«Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ»
«Քաղաքական դիակները պիտի լինեն հոգևոր դիակների կողքին» (նախկին նախագահների եւ Վեհափառի հանդիպման մասին)
«Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը»
«Սրբապիղծ, սրիկա Վազգեն Գալստանյանը»
«Մերօրյա օսման-դաշնակները հիմա էլ ցեղասպանության թեման են դարձրել քաղաքական միավորներ հավաքելու միջոց»
«Դաշնակ, արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքը»
«Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող»»
«Անառակաբարո տերտերներ»
«Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի»
«Վեր ընկեք տեղներդ ու չփորձեք սպառնալ, պնակալեզ հացկատակներ»
«Գառի դեմքով սրբապիղծ տականք»...

Սրանք ընդամենը մի քանի նմուշ են այս անկիրթ, ագրեսիվ, չար ու տգետ զանգվածի կողմից, որը կոչվում է իշխանություն: Որը ոչ միայն երկիրն է հասցրել աղետի, այլեւ դատելով այս արտահայտություններից, հայկական ընտանեկան դաստիարակություն էլ չի ստացել, բակում ոչ մեկի հետ չի խաղացել, ընկերներ, տատիկ-պապիկ չի ունեցել, եկեղեցում չի կնքվել ու պսակվել, գիրք չի կարդացել եւ այլն, եւ այլն:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի