copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:27 17-07-2025

Եթե Փաշինյանը գոնե մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա հեռանա. Ռուսաստանի հայերի միության նախագահ

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե նա մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա ասի. «Գիտե՞ք ինչ, եթե այդպես է, ես հեռանում եմ»։ Սա միակ բանն է, որ ճիշտ կլինի նրա համար», - կարծում է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի կատարել ընտրողներին տված իր խոստումները։

«Արել է այնքան, որքան կարող էր, լավ, թե վատ, բայց սեղմեք «կանգ առ» կոճակը, վե՛րջ, ասեք ժողովրդին. «Ես չկարողացա անել այն, ինչ խոստացել էի ձեզ, ստացվեց ճիշտ հակառակը, դրանից ելնելով՝ ես ուզում եմ հեռանալ»։ Կամ հիմա հեռանա կամ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին։ Թող ուրիշները մասնակցեն», - նշել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել