copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:14 16-07-2025

Հրազդանում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի արանքում. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխ վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացացիների ուղեկցությամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիկճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա հետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի արդյունքում Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածն ու ասֆալտի կատոկը վարած Համբարձում Մ.-ն աշխատում են Հրազդանի ճանշինում՝ որպես վարորդ-մեխանիկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը