copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:22 15-07-2025

Հաստատվել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։

Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար է, այլ իրական, կիրառելի հնարավորություն՝ վերափոխման և անձնական զարգացման համար. կրթաթոշակային աջակցություն, վերապատրաստում, հանրային միջոցառումներ, համայնքային ցանցեր և արժեքային հաղորդակցություն։

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիր
Նախագիծը հնարավորություն է տալիս կրթություն ստանալու այն քաղաքացիներին, ովքեր առնվազն հինգ տարի կտրված են եղել ուսումից։ Դիմել կարող են 23 տարին լրացած բոլոր ցանկացողները։ Հատուկ ուշադրության կարժանան միայնակ ծնողները, նախկին զինծառայողները, սոցիալապես անապահով անձինք, դատապարտյալները, հաշմանդամություն ունեցող անհատները և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Աջակցությունը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում, կեցության աջակցություն։

«Հնարավորությունների հարթակ»
Ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը, վերաորակավորմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը։ Կընձեռվեն մասնագիտական դասընթացներ և մոտիվացիոն աջակցություններ բոլոր ցանկացողների համար, ովքեր կհամապատասխանեն նախապես հայտարարված չափորոշիչներին:

Կանանց ակումբներ
Ծրագիրն ունի նպատակ ստեղծել հարթակներ համայնքներում՝ աջակցելու մարզերում բնակվող կանանց կրթական, մասնագիտական, հոգեբանական հզորացմանը։ Նախատեսվում է ստեղծել “Book club”-եր, ֆիզիկական կրթության տարբեր խմբակներ և այլն: Ակումբների շրջանակում կանայք կընդգրկվեն նաև սեմինարների, մենթորական սեսիաների և նախաձեռնությունների մեջ՝ բարձրացնելով համայնքային ներգրավվածությունը։

«Գտնված երազ» տարեցների ակումբ
Ծրագիրն ուղղված է 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Մարզերում կձևավորվեն հյուրընկալ, շփումներին նպաստող կենտրոններ, որտեղ տարեցները կկարողանան մասնակցել մշակութային և ստեղծագործական ակտիվություններին՝ խթանելով մտավոր աշխուժություն, հասարակական կապեր և ինքնավստահություն։

Բանախոսությունների շարք
Կազմակերպվելու են պարբերական հանրային հանդիպումներ՝ ոլորտային մասնագետների, մտավորականների և հանրային գործիչների մասնակցությամբ։ Բանախոսությունները հասանելի կլինեն նաև առցանց՝ ապահովելով համընդհանուր ընդգրկում և մասնակցային երկխոսություն քաղաքացիական, մասնագիտական և արժեքային թեմաների շուրջ։

Շարժման հանրայնացման նախագիծ
Նախագիծը նպատակ ունի մեծացնել «Կրթվելը նորաձև է» գաղափարի տեսանելիությունը հանրության շրջանում՝ կիրառելով մեդիաարշավներ, տեսանյութեր, հանրային միջոցառումներ։ Շարժման ուղերձը կհասնի միլիոնավոր քաղաքացիների՝ վերաիմաստավորելով կրթության դերը հասարակության մեջ։

Այս ընդլայնված փաթեթը նպատակ ունի ոչ միայն խթանել կրթության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, այլ նաև աջակցել, որպեսզի կրթվելու գաղափարը վերածվի գործողության։ Այս ծրագրերն առաջարկում են իրական հնարավորություններ և հստակ ուղիներ՝ նոր բան սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, մասնագիտություն փոխելու կամ պարզապես ինքնակատարելագործվելու համար։ Եթե դուք արդեն հավատում եք կրթվելու ուժին, ապա հիմա հենց այն պահն է, երբ պետք է սկսել գործել։ Հետևեք մեր հաղորդագրություններին, գտեք ձեր հնարավորությունը և միացեք «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ գործնական քայլով։

Առանձին հաղորդագրություններ ծրագրերից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկությամբ կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը