copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:57 15-07-2025

«Կրթվելը նորաձև է» շարժման 1-ին փուլը կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել 2-րդ փուլ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող են հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ։

«Ուղիղ ինն ամիս առաջ մեկնարկել է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը և վերածվել շարժման։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անընդհատ և շարունակաբար կրթվելու, նորովի կրթվելու, մտքի և հոգու հեղափոխության գաղափարներն ամբողջությամբ տարածված են մեր երկրում և մեծ աջակցություն են վայելում։ Սա լավ սկիզբ է։ Շատ լավ սկիզբ է։ Բայց միայն սկիզբն է։

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ։

Երկրորդ փուլն իմպլեմենտացիայի փուլն է։ Այսինքն` փաստացի կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու փուլը։ Այս փուլը հաջողված կլինի միայն մի դեպքում. երբ այս պահից սկսած՝ ինչ-որ նոր բան սովորելու գործողությունը համաճարակի նման տարածվի ողջ երկրով մեկ։ Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ և դրանով շրջապատին վարակել։

Ավելի քան 11 հազար մարդ ներկա եղավ այս շատ կարևոր խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի:

Իսկ եթե դուք ցանկանում եք նոր բան սովորել կամ ինքնակատարելագործվել, բայց չգիտեք՝ ինչ և ինչպես, հետևեք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարություններին։ Շարժման կենտրոնական կոմիտեի և հիմնադրամի ջանքերն ուղղված են այս հարցերի պատասխանները գտնելուն և ձեզ համար հնարավորություններ ստեղծելուն»,- գրել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները