Արտաքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:30 15-07-2025

Ինչ է ասել իրականում ԱՄՆ դեսպանը Սյունիքի ճանապարհի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյք Բարաքը Նյու Յորքում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային վերաբերող կոնֆլիկտին՝ առանց այդ թեմայով կոնկրետ հարցի, ինչը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվելով որպես պաշտոնական առաջարկ։

Բարաքն ասել է, որ երկու կողմերն արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ «վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ», ապա հռետորական կերպով ավելացրել. «Ի՞նչ կլինի, եթե Ամերիկան գա և ասի՝ լավ, տվեք մեզ այդ ճանապարհը 100 տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կկարողանաք օգտվել դրանից»։

Նրա խոսքերը, որոնք վերաբերում էին «e pluribus unum»՝ «Մեկը շատերից» ամերիկյան սկզբունքին, ավելի շատ գաղափարական համատեքստ ունեին՝ ցուցադրելով, թե ինչպիսի մոտեցում է ԱՄՆ-ն որդեգրել իր բազմազգ հասարակության կառուցման հարցում՝ հակադրելով այն ռեգիոնալ «ցեղային» մտածելակերպին։

Բարաքը փաստացի չի հայտարարել որևէ պաշտոնական առաջարկի մասին, այլ ներկայացրել է հնարավոր մոտեցում՝ որպես օրինակ։ Այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցներ շեշտը դրել են նրա՝ «կվերցնենք մեզ վրա» ձևակերպման վրա, կարծելով, թե խոսքը գնում է արդեն առկա առաջարկի կամ պայմանավիրվածության մասին։ Հաշվի առնելով խոսքի ընդհանուր կառուցվածքը, ավելի հավանական է, որ դեսպանը հանդես է եկել որպես գաղափարային քննարկման մասնակից, ոչ թե պայմանավորվածությունն է ներկայացրել:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին
18:20 Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում