copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:51 14-07-2025

Գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ու «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է հայերենի իր իմացության ու բացթողումների մասին:

«Հատկապես այս օրերին, շատ կուզեի խոսել սահուն, գրագետ հայերենով: Պարզ, բաց իմ հայրենակիցներին պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր ընտանիքի շուրջ և հատկապես հորս հետ: Ինչպես շատ հայեր, ես էլ մեծացել ու կրթություն եմ ստացել հայրենիքից դուրս, և գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում: Ես ազատ խոսում եմ հայերեն՝ Մշո բարբառով»,-ասում է նա։

Ամենից շատ դիտված