Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 11-07-2025

Ըստ էության․ Պատմական աբսուրդ է,որ Թուրքիան հայ-ադրբեջանական գործընթացում ամենաներգրավված միջնորդն է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին։

Նրա հետ խոսել ենք նախօրեին Աբու Դաբիում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման, «միջանցքի» հարցում համաձայնության գալու ադրբեջանական մամուլում տարածված լուրերի, դաշնակցականների տների և ՀԷՑ-ի գլխամասի խուզարկությունների, Սամվել Կարապետյանի կալանավորման, 2026-ի ընտրությունների և մի շարք այլ հարցերի մասին։

Նրա խոսքով՝ խայտառակություն է, որ այս ճանապարհի վերահսկողությունը պետք է արտապատվիրակվի օտար, մասնավոր կազմակերպության։

«Եթե առաջ ասում էր, որ ռուսական ФСБ-ն վերահսկի, ինչպես դա գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այսինքն որպես երրորդ կողմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, հիմա խոսքը գնում է մեկ մասնավոր կազմակերպության մասին, որը կարող է անգամ գրանցում ունենալ Հայաստանում, բայց որքան հասկանում ենք խոսքը նրա մասին է, որ պետք է լինեն արտասահմանցի զինված ուժայիններ։ Խայտառակություն է, որ հսկողությունը պետք է արտապատվիրակվի օտար, մասնավոր կազմակերպության։ Դա ոչ միայն միջանցք է, այլև միջանցք է շատ ավելի վատ պայմաններով, քան նոյեմբերի 9-ին»,- ասաց նա։

Խաժակյանի գնահատմամբ՝ Թուրքիան ամենաներգրավված միջնորդն է հայ-ադրբեջանական հարաբերություններում։

«Պատմական աբսուրդ է, որ Թուրքիան դարձել է ամենաներգրավված միջնորդը հայ- ադրբեջանական հարաբերություններում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի