copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:22 11-07-2025

Քննիչ Յուրիկ Սարգսյանը հայտարարագիրը թերի է լրացրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հայտարարագրերը, որի շրջանակում ներկայացնում ենք ակտիվություն ցուցաբերած քննիչների անցած ճանապարհը, ունեցվածքն ու գործունեության որոշ դրվագներ, եթե հասանելի են։ Այս անգամ ներկայացնում ենք Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության՝ խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Յուրիկ Սարգսյանի մասին։

Տեղեկացնենք, որ Սարգսյանն այս պաշտոնում նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 2-ին։ Յուրիկ Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրի «անշարժ գույքի» բաժնում որեւէ լրացում չի կատարել, ինչից կարող ենք ենթադրել, թե նա անշարժ գույք չունի: Սակայն, ուսումնասիրելով նրա ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, տեղեկացանք, որ այն կազմել է 16 մլն 192 հազար դրամ, որն էլ եղել է Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Այսինքն` ուրիշի գործունեության մեջ սխալներ գտնող, քննող ու մեղադրանք ներկայացնող պաշտոնյան իր հայտարարագիրը բացթողումներով է լրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Սարգսյանը 2023 թվականին 2018 թվականի արտադրության մեքենա է գնել «ԱՎՏՈԲԱՅ» ՍՊԸ-ից՝ 6 մլն 674 հազար դրամ արժողությամբ։

Քննիչի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 799 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 22 մլն 900 հազար դրամ։ Նկատենք, որ քննիչի՝ հաշվետու տարվա եկամուտները կիսով չափ պակաս են նրա ունեցած կանխիկ եկամտից։ Սարգսյանի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 774 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից։ Այլ եկամուտ պաշտոնական աղբյուրներում չկա նշված»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը